Տպել
28.05.2019
Նշվել է Հանրապետության տոնը. խորհրդարանականները մասնակցել են Սարդարապատում կայացած տոնական միջոցառումներին
1 / 24

101 տարի է անցել Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտերից, որտեղ վճռվեց մեր ժողովրդի ճակատագիրն ու ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ մայիսի 28-ին այցելել են Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել ու ծաղիկներ խոնարհել մեր ժողովրդի համար բախտորոշ ճակատամարտում անմահացած հերոսամարտիկների հուշակոթողին:

Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է հոգեհանգստի կարգ: Հանդիսավոր պայմաններում բացվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողը:

Երկրի բարձրագույն ղեկավարությունն ու հյուրերը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել են հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին ու փաստաթղթերին:


28.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի եւ անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը: Ա...