Տպել
28.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի եւ անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը:

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլեւ ամրագրեց իր՝ իբրեւ ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու եւ պետականություն ունենալու իրավունքը:

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրեւ ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը եւ պատրաստ է մինչեւ վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար:

100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության եւ պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում:

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն:

Շնորհավո՛ր տոնդ, հայ ժողովուրդ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: 


28.05.2019
Նշվել է Հանրապետության տոնը. խորհրդարանականները մասնակցել են Սարդարապատում կայացած տոնական միջոցառումներին
101 տարի է անցել Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտերից, որտեղ վճռվեց մեր ժողովրդի ճակատագիրն ու ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քա...