Տպել
30.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը ներառյալ Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը:

«Ժնեւի կոնվենցիաները 1949. 70 տարի հետո» խորագրով համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 29-31-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: