Տպել
30.05.2019
Հերթական բաց դասն անցկացրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը
1 / 4

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 30-ին խորհրդարան այցելած Երեւանի «Իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջ» կրթահամալիրի ուսանողների, դասախոսների եւ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորը խոսել է խորհրդարանի կառուցվածքի, գործունեության, օրենսդրական գործընթացների մասին: Նա պատասխանել է կրթության ոլորտին, երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի:

Կառնուտի դպրոցի ներկայացուցիչները կարեւորել են մարզերի հետ մայրաքաղաքի կապերի ամրապնդումն ու փոխգործակցությունը եւ այդ նպատակով առաջարկել են ստեղծել երիտասարդների համագործակցության համայնքային կենտրոններ:

Ներկաները հետաքրքրվել են առաջիկայում իրականացվելիք կրթական ծրագրերով, իսկ Կառնուտի դպրոցի ուսուցիչներն արծարծել են միջհամայնքային անվճար տրանսպորտ ունենալու հարցը:

Արուսյակ Ջուլհակյանը խոստացել է հետեւողական լինել եւ օգնել գտնելու լուծումներ:

Շիրակի մարզի աշակերտները պատգամավորին հրավիրել են իրենց դպրոց` տեղում ծանոթանալու խնդիրներին:

Հյուրերը նաեւ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել ԱԺ թանգարան:


30.05.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 30-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչար...

30.05.2019
Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ
Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:   Կողմերն ...

30.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը ներառյալ Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիս...