Տպել
31.05.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպել են ԵԽ պատվիրակության հետ
1 / 2

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները մայիսի 31-ին հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության հետ: Ներկա է եղել նաեւ Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները Հայաստանում աշխատում են երկար տարիներ եւ ծանոթ են երկրի դատական համակարգի առաջ ծառացած խնդիրներին: Ըստ նրա՝ պատվիրակությունն այսօր Հայաստանում է ծանոթանալու իրավիճակին, լսելու քաղաքական ուժերի տեսակետները եւ հասկանալու, թե ԵԽ-ն ինչպես կարող է օգտակար լինել դատական բարեփոխումների գործընթացին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` իրենք միշտ էլ կողմնակից են եղել դատական համակարգի բարեփոխումներին, սակայն կուսակցությունը դատապարտել է դատարանների մուտքերը փակելու գործադիր իշխանության ղեկավարի կոչը: Նրա կարծիքով` դատավորների նկատմամբ վեթինգը պետք է իրականացվի բավականին զգույշ եւ հանրային համերաշխության շրջանակում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նապագահ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենք եւս խիստ դատապարտել են դատարանների մուտքերի շրջափակումը: Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ դատական իշխանության համակարգը Հայաստանում լրջագույն բարեփոխումների կարիք ունի եւ ցանկալի է, որ կառույցը ուշադրության կենտրոնում պահի ողջ գործընթացը: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ այն պետք է լինի թափանցիկ եւ դրանում ներգրավված լինեն խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը:

Քրիստոս Ջակումոպուլոսը շնորհակալություն է հայտնել խորհրդարանում արգասաբեր քննարկում ծավալելու համար: Նրա խոսքով, բարեփոխումները պետք է իրականացվեն համապատասխան Սահմանադրության եւ օրենքների, իսկ ԵԽ-ն պատրաստ է հանձնառություն ցուցաբերել եւ աջակցել այդ գործընթացին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...