Տպել
03.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. հունիսի 4-7-ը ներառյալ Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

«Մոնիթորինգ եւ գնահատում՝ խորհրդարանականների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով» խորագրով տարածաշրջանային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թ. հունիսի 5-8-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյալ Ջուլհակյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եւ Վրաստանի խորհրդարանի կողմից համատեղ կազմակերպվող «Խորհրդարանական վերահսկողություն. Պատասխանատվության կանչելու կարողություններ» խորագրով համաժողովին մասնակցելու համար Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն 2019 թ. հունիսի 5-8-ը ներառյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանը եւ Նորա Առուստամյանը:  

Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով ՀԱՊԿ ԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2019 թ. հունիսի 8-10-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: 

Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ-ի  դիտորդական առաքելության շրջանակում 2019 թ. հունիսի 6-10-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:
 
Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով ԱՊՀ ՄԽՎ-ի  դիտորդական առաքելության շրջանակում 2019 թ. հունիսի 8-10-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...