Տպել
03.06.2019
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը՝ խորհրդարանում
1 / 5

ՀՀ ԱԺ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ հունիսի 3-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռուդոլֆ Մեխալկայի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Ռուդոլֆ Մեխալկան անդրադառնալով բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերին՝ առաջարկել է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում:

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը: Ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները՝ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Պատգամավորն ընդգծել է, որ ցանկացած ձեւաչափով քննարկում պետք է չհակասի Մինսկի խմբի եռանախագահության քաղաքական բառապաշարին եւ համանախագահների հայտարարություններին: Նրա խոսքով՝ Հայաստանը կողմնակից է հասարակություններին խաղաղության պատրաստելու նախաձեռնությանը: Միաժամանակ, Հայկ Կոնջորյանը կարեւորել է Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալը:

Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:


03.06.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այնուհետեւ շարունակել ընդհատված հարցի՝  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում...

03.06.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում կամփոփվեն մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան գործուղման արդյունքները: ...

03.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. հունիսի 4-7-ը ներառյալ Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:«Մոնիթորինգ եւ գնահատում՝ ...