Տպել
05.06.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին
1 / 17

Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը:

Այս ձեւաչափը վերջին մի քանի տարիների ընթացքում Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրված յուրօրինակ հարթակ է Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:

Լեհաստանի Սեյմի եւ Սենատի ղեկավարներ Մարեկ Կուխչինսկու եւ Ստանիսլավ Կարչեւսկու համատեղ հրավերով գագաթնաժողովին էին հրավիրված տարածաշրջանի խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ եւ հեղինակավոր գիտնականներ՝ քննարկելու համընդհանուր պատմության հարցերն ու ժամանակակից մարտահրավերները:

Խոսելով Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ընդհանրական պատմության դեպքերի, համընդհանուր մարտահրավերների եւ մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման օրինակի մասին, իր ելույթում Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերներին. «Ժամանակն է նայել եւ տեսնել իրական պատկերը, ժամանակն է դադարեցնել իրեն չարդարացրած, անարդյունավետ գործելակերպը, եւ մեր թանկ ժամանակն ու ջանքերը նոր հակամարտություններ, նոր արգելապատնեշներ եւ բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն, իրապես պահն է, հարգելի' գործընկերներ, համախմբվելու եւ ուղղելու բոլորիս ջանքերը մեր համընդհանուր մարտահրավերներին դիմակայելուն՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու ապահովելով խաղաղությունը, խթանելով կրթությունն ու բարելավելով մարդկանց կենսապայմանները»:

Գագաթնաժողովի խոսնակներն անդրադարձել են նաեւ գլոբալացման, ազգային ինքնության եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ապագայի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին:


05.06.2019
Քննարկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ԱԱԾ 2018թ. բյուջետային հատկացումների եւ ծրագրերի կատարողականները
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 5-ին տեղի ունեցած   համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ...

05.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 5-ին մեկնարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարությա...

05.06.2019
Ամփոփվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող  Արման Բաբաջանյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հունիսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսի ըն...

05.06.2019
Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է ՀՀ ԱԺ-ի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակի հետ: Հանդիպման ընթացքո...

05.06.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հունիսի 5-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 414 սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունն...