Տպել
06.06.2019
Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 6-ին հյուրընկալել է Գերմանական ճամփորդական ասոցիացիայի պատվիրակությանը: Կառույցին անդամակցում են ավելի քան 4500 զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցային ցանցեր, ավիաընկերություններ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը:

Քննարկվել են զբոսաշրջության օրենսդրությանը, երկրի հասանելիությանը, ենթակառուցվածքներին ու զբոսաշրջային արդյունքին առնչվող հարցեր:

Հռիփսիմե Գրիգորյանը հյուրերին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից կստեղծվի զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն պատգամավորներ տարբեր խմբակցություններից, փորձագետներ, պատգամավորների օգնականներ եւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ:

Պատգամավորը նշել է, որ ձեւավորվելիք աշխատանքային խումբը կհամագործակցի Բունդեսթագի տուրիզմի հարցերով հանձնաժողովի, ինչպես նաեւ մասնավոր հատվածը ներկայացնող Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի հետ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...