Տպել
06.06.2019
Խորհրդարանականներն անդրադարձել են արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին
1 / 5

Հունիսի 6-ին «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թ. բյուջեի ճշտված ծրագրով արտաքին գործերի նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման համար սահմանված 17 մլրդ 35 մլն դրամի դիմաց փաստացի օգտագործվել է 16.64 մլրդ դրամ՝ արձանագրելով 98 տոկոս կատարողական: Ըստ նրա՝ բյուջետային դասակարգման «Արտաքին հարաբերություններ» բաժնում նախատեսված ծրագրերի իրականացման համար հատկացվել է 15 մլրդ 963 մլն դրամ: Միջազգային կազմակերպություններին անդամակցության ծախսերի մասով ընդհանուր առմամբ 2018 թ. ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 2 մլրդ 707 մլն դրամ. կատարողականը կազմել է շուրջ 94 տոկոս: Անդամակցության վճարների գծով ԱԳՆ կողմից իրականացվող ծրագրերով օգտագործվել է շուրջ 2 մլրդ 340 մլն դրամ: Երեւանում անցած տարի կազմակերպված Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի համար հատկացվել է շուրջ 1 մլրդ 350 մլն դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ընդգծել է, որ միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների մասով ՀՀ ԱԳՆ-ն լիովին կատարել է ֆինանսական փոխանցումները: Ամբողջությամբ կատարելով անդամակցության գծով միջազգային կազմակերպություններին ֆինանսական պարտավորությունները՝ մեր երկիրը հանդիսանում է լիարժեք անդամ եւ ձայնի իրավունք ունի Հայաստանի կողմից անդամակցվող բոլոր միջազգային կազմակերպություններում:

Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թ. Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում՝ կազմակերպության կանոնավոր բյուջեի՝ ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին փոխանցվել է 145.843 ԱՄՆ դոլար՝ որպես անդամավճար: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ըստ կանխատեսումների՝ միջազգային կազմակերպությունների գծով, մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին եւ այլ կառույցներին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող է արձանագրվել մինչեւ 30 տոկոս աճ:

Նախարարը հավաստիացրել է, որ հաշվետու տարում իր ղեկավարած կառույցը շարունակել է աշխատել Հանրապետության նախագահի, ապա նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ վարչապետի ուրվագծած արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա ու համակարգել ՀՀ պետական կառավարման մարմինների արտաքին կապերը, նպաստել դրանց խորացմանը:

Նշվել է, որ նախարարության պահպանման ծախսային ծրագրով ճշտված բյուջեն եղել է 1 մլրդ 559 մլն 306 հազար դրամ, տնտեսումները կազմել են 52.645 հազար դրամ: Դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերի գծով հատկացումները կազմել են 10 մլրդ 147 մլն 375 հզր դրամ. օտարերկրյա պետություններում գործում է 58 դիվանագիտական ներկայացուցչություն:

Ընդհանուր առմամբ ԱԳՆ-ի տարեկան ճշտված պլանը կազմել է 17 մլրդ 35 մլն 846 հզր դրամ, ֆինանսավորումը՝ 16 մրդ 753 մլն 953 հզր դրամ, փաստացի ծախսերը՝ 16 մլրդ 637 մլն 804 հզր դրամ: Տնտեսվել եւ բյուջե է վերադարձվել 398 մլն 42 հզր դրամ:

Օտարերկրյա պետություններում գործող դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նաեւ ԱԳՆ կողմից մատուցված ծառայությունների ու գործողությունների դիմաց գանձված պետական տուրքի մասով հաշվետու տարվա ընթացքում ճշգրտված ցուցանիշը կազմել է 2 մլրդ 80 մլն 465 հզր դրամ: ԱԳՆ-ի կողմից գանձված պետական տուրքի գումարը փաստացի կազմել է 2 մլրդ 441 մլն 855 հզր դրամ՝ կատարողականը կազմելով 117.4 տոկոս:

Նախարարները պատասխանել են խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ վարած արտաքին քաղաքականության ուղղություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքներին, օտար երկրներ այցելած ՀՀ քաղաքացիների իրազեկման բարձրացման ուղղությամբ տարվող գործընթացներին, մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:


06.06.2019
Կանցկացվեն «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ
Հունիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժող...

06.06.2019
«Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիայի» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հունիսի 6-ին հանդիպել է «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության «Երիտասարդների սոցիալական ինտեգրում սոցիալական ձեռներեցության միջոցով» կոնսորցիումային ծրագրի անդամների հետ, ովքեր Վրաստանի, Բել...

06.06.2019
Ներկայացվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքների ցուցանիշները
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Միքայել Մելքումյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նա...

06.06.2019
Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2018 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ի համատեղ նիստում քննարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ անդրադառնալով մ...

06.06.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Դեսպանը Նաիրա Զոհրաբյանի` որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամի հետ քննարկել...

06.06.2019
Փոփոխություն եւ լրացումներ` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի` հունիսի 6-ին հրավիրված  արտահերթ նիստում  երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օ...

06.06.2019
Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունը եւ հույս հայտնել, որ հետագա համ...

06.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ն...

06.06.2019
Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 6-ին հյուրընկալել է Գերմանական ճամփորդական ասոցիացիայի պատվիրակությանը: Կառույցին անդամակցում են ավելի քան 4500 զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցային ցանցեր, ավիաընկերություններ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Հայ...

06.06.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը քննարկվել է Կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ ...

06.06.2019
Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներկրումը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչեւ 2021 թվականի դեկտե...

06.06.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

06.06.2019
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

06.06.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

06.06.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

06.06.2019
Միջոցառման լուսաբանման հրավեր
Հունիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա բաշկիր հեղինակ, հայագետ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» խորագրով գրքի շնորհանդեսը: ...