Տպել
06.06.2019
«Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիայի» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
1 / 4

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հունիսի 6-ին հանդիպել է «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության «Երիտասարդների սոցիալական ինտեգրում սոցիալական ձեռներեցության միջոցով» կոնսորցիումային ծրագրի անդամների հետ, ովքեր Վրաստանի, Բելգիայի, Ուկրաինայի եւ Դանիայի առաջատար հաստատությունների ղեկավար փորձագետներ են:

Այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, զարգացումներին:

Պատգամավորը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին: Հայկ Կոնջորյանը խոսել է Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի, անցումային արդարադատության, դատական համակարգի բարեփոխումների, ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին:

Բանախոսն անդրադարձել է Ազգային ժողովի կառուցվածքին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների գործունեությանը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգին:

Կազմակերպության անդամները կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի անկյունաքարային դերը պետական կառավարման համակարգում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...