Տպել
07.06.2019
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունիսի 7-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ:

Կողմերը քննարկել են ՄԱԶԾ շրջանակում մեր երկրում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Դմիտրի Մարիյասինը, ներկայացնելով իրենց գործունեության առաջնահերթությունները եւ նախաձեռնությունները, նշել է, որ ՄԱԶԾ ծրագրերը լիովին համահունչ են տվյալ երկրի ազգային գերակայություններին ու զարգացման կարիքներին: Հայաստանի հետ իրականացվող ծրագիրը կենտրոնացած է երեք ոլորտների՝ աղքատության հաղթահարման, ժողովրդավարական կառավարման եւ շրջակա միջավայրի ուղղությամբ: Հյուրն անդրադարձել է անցումային արդարադատության գործընթացին, արդարադատության համակարգի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերին:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների աջակցության շրջանակում ծրագրերի նպատակային իրականացումը՝ կարծիք հայտնելով, որ համագործակցությունը պետք է լինի փոխլրացնող: Այս համատեքստում նա ընդգծել է ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը՝ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ անցումային արդարադատության յուրաքանչյուր համակարգ պետք է կյանքի կոչվի սահմանադրական դրույթների հիման վրա եւ միջազգային պարտավորություններով ստանձնած նորմերին համահունչ: Կարեւորելով արդարադատության ոլորտի առողջացմանն ուղղված քայլերը՝ Վլադիմիր Վարդանյանը հավաստիացրել է, որ իշխանությունները ձեռնարկում են միջոցառումներ դատական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ անկախ դատական համակարգը պետք է զերծ լինի միջամտություններից եւ գործի իշխանության մյուս թեւերից անկախ: Նա անդրադարձել է նաեւ դատավորների աշխատավարձերի բարձրացման խնդրին, դատական ոլորտի մարտահրավերների հաղթահարմանը, ԲԴԽ-ի նկատմամբ հանրային վստահության մակարդակին:

Կողմերն անդրադարձել են նաեւ անցումային շրջանում Բարձրագույն դատական խորհրդի դերակատարությանը, հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ՄԱԶԾ շրջանակում ոլորտային փորձագիտական աջակցությանը եւ այլ հարցերի:


07.06.2019
Խորհրդարանն արտահերթ նիստում ընդունել է Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի հունիսի 7-ին  գումարվել է ՀՀ  Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ արտահերթ...

07.06.2019
Ռաֆայիլ Զինուրովի գրքի շնորհանդեսը խորհրդարանում
ՀՀ  Ազգային ժողովում հունիսի 7-ին տեղի է ունեցել ՌԴ պետական, հասարակական գործիչ, գրող, իրավագետ, քանդակագործ Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» գրքի շնորհանդեսը, որին ներկա  էին պատգամավորներ, պատմաբաններ, հայագետներ, գիտնականնե...

07.06.2019
Քննարկվել են տնտեսության բնագավառին առնչվող 2018թ. պետական բյուջեի կատարողականները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 7-ին քննարկվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ հարկային, մաքսային քաղաքականության, արդյունաբե...

07.06.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում: Այցի շրջանակում նախատեսվում են Արարատ Միրզոյանի հանդիպումները Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, Արտաքին գործերի նախարա...

07.06.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի...

07.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների հետազոտական ինստիտուտի «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 10-12-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժ...

07.06.2019
Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:...

07.06.2019
Հունիսի 7-ին` ժամը 13:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 13:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...