National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13〈=arm.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ
1 / 14

Հունիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիկսդագի լիագումար նիստին, որի ընթացքում շվեդ պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հայկական խորհրդարանի ներկայացուցիչներին:

Ռիկսդագի փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարացման բնագավառներում: Ռիկսդագի փոխխոսնակը, ջերմությամբ վերհիշելով մարտ ամսին Հայաստան կատարած այցը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-շվեդական խորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը: Աշխատանքային ճաշին մասնակցել են նաեւ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

Նույն օրը Ռիկսդագի խոսնակի կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Անդրեաս Նորլենի երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են Շվեդիայի խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին ղեկավարները:

Արարատ Միրզոյանը եւ պատվիրակության անդամները պատասխանել են շվեդ գործընկերների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ընթացիկ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: Քննարկվել է նաեւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումների կոնսոլիդացման: Քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները միակարծիք էին Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունների վերաբերյալ դրական գնահատականներում:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է խոսնակ Անդրեաս Նորլենին, փոխխոսնակներին եւ բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարներին մոտ ապագայում Հայաստան այցելելու հրավերը, ինչը հնարավորություն կընձեռի ավելի խորացնելու հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը:

Օրվա ավարտին ՀՀ ԱԺ նախագահի եւ պատվիրակության անդամների պատվին Ռիկսդագի խոսնակի պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված Վիլլա Բոնիերում տրվել է պաշտոնական ընթրիք, որին նախորդել էր երկու խոսնակների շուրջ 40 րոպե տեւած առանձնազրույցը:


13.06.2019
Քննարկվել են Սեւանա լճին վերաբերող խնդիրներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ ԱՄՆ ՄԶԳի հետ համատեղ Սեւան քաղաքում հունիսի 13-ին կազմակերպել էր «Սեւանա լիճ՝ հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով աշխատանքային խորհրդակցությո...

13.06.2019
Քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը հիմնովին բարեփոխելու հարցը
Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որը հեղինակել է ՀՀ Կառավարությունը:  ԱԺ մարդ...

13.06.2019
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաղորդումը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախագահությամբ,  հունիսի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է...

13.06.2019
Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպանին ընդունել են Լենա Նազարյանը եւ բարեկամական խմբի անդամները
Հունիսի 13-ին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին: Դեսպանը գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը հաջող...

13.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածուի հետ
Հանրապետության նախագահի կողմից առաջադրված ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ հունիսի 13-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունը, մանրամասնել պատկերացումները՝ ՍԴ դատավորի գործունեության վերաբերյալ: Վահե Գրիգորյանը...

13.06.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS