Տպել
13.06.2019
Քննարկվել են Սեւանա լճին վերաբերող խնդիրներ
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ ԱՄՆ ՄԶԳի հետ համատեղ Սեւան քաղաքում հունիսի 13-ին կազմակերպել էր «Սեւանա լիճ՝ հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, ինչպես նաեւ բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը կարեւորելով նմանատիպ քննարկումների անցկացումը՝ նշել է, որ դրանց ընթացքում մանրամասն հնարավոր է լինում մասնագետների հետ վեր հանել, բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել համապատասխան լուծումներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Սեւանա լճի պետական զարգացման քաղաքականությունը եւ իրականացվող քայլերը: Խոսելով լճի մաքրման աշխատանքների մասին՝ զեկուցողը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է 98հա տարածքի մաքրում, իսկ մնացած հատվածը՝ հաջորդ երկու տարում: Նախարարն անդրադարձել է լճի ջրավազանի, գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացմանը, դրանց ֆինանսավորմանը: Նշվել է, որ վերջերս խորհրդարանն ընդունել է «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ նախատեսող նախագիծ, ըստ որի՝ սահմանվել են այն գետերի ցանկը, որոնց վրա արգելվելու է ՀԷԿ-երի կառուցումը: Էրիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզի հիմնական մեծ գետերը եւս ներառված են այդ ցանկում: Բանախոսը նշել է, որ մշակվել եւ Քաղաքաշինական կոմիետի հետ քննարկվել է Հայաստանի ձկներին բնորոշ ձկնուղիների կառուցմանն առնչվող կարգավորում, համաձայն որի՝ գործող ՀԷԿ-երը փոփոխություն կկատարեն իրենց ձկնուղիների համակարգում: Նախարարը մտահոգություն է հայտնել Զոդիի տարածաշրջանում ծանր մետաղներով թափոնակույտերի առկայության վերաբերյալ: Զեկուցողը խոսել է նաեւ ջրային ռեսուրսների՝ մասնավորապես Սեւանա լճի բնապահպանական քաղաքականությունից՝ ընդգծելով, որ  նախատեսվում է փոխհատուցման համակարգից անցում կատարել կանխարգելման:

Ոլորտի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են ՀԷԿ-երի եւ ցանցավանդակային ձկնաբուծարանի փակմանը, նոր ջրամբարների կառուցմանը, Սեւանից լրացուցիչ ջրառի բացթողնման անթուլատրելիությանը, ՀԷԿ-երում ստուգումների իրականացման անհրաժեշտությանը, ձվադրման շրջանում ձկնագողությանը, լճի տարածքում ապօրինի շինություններին, թերակղզու տարածքի աղտոտվածությանը:

Ամփոփելով քննարկումը՝ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները կկազմակերպեն երկու ամիսը մեկ անգամ՝ ծանոթանալու կատարված աշխատանքների ընթացքին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...