ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 14-ին ընդունել է Երեւանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին:
Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ պարբերաբար հանդիպում է իրացված գոտիների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները: Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաեւ օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Իրացման գոտիների բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները կապված սեփականության իրավունքի ոտնահարման, կառուցապատման խախտումների, գույքի գնահատման գործընթացի բացթողումների, օրենքի ոչ հստակ մեկնաբանությունների, ԾԻԳ-երի կայացրած որոշումների հետ:
Հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաքի Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցների, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ թաղամասերի, Սարի Թաղի ներկայացուցիչները:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 14-ին կայացած նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, քննարկվել է Կառավարության հեղիանակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատությ...
Քննարկվել են անտառային տնտեսությունների կառավարմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից անտառների արդյունավետ կառավարման հարցերով աշխատանքային խումբը` ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ, հունիսի 14-ին հրավիրած քննարկմանն անդրադարձել է անտառային տնտեսո...
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ հանդիպել են «Իմ քայլը» խմբակցության անդամները
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ հունիսի 14-ին հանդիպել եւ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ԲԴԽ-ի գործունեության տեսլականին ծանոթացել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրել է իր կենսագրականը եւ պատասխանել պատգամավորների հարցերին: Բար...
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 14-ին հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետության նախագահը: Ծանոթացնելով իր կենսագրական տվյալներին՝ թեկնածուն ներկայացրել է այն գործունեությունը, որը կիրականացնի այդ պ...
Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանացի պատգամավորները ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին...
Քննարկվել են հարկային, գույքի մասնավորեցման եւ այլ ոլորտների կարգավորմանն առնչվող նախագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 14-ին հրավիրած նիստում քննության է առել հարկային, գույքի մասնավորեցման եւ այլ ոլորտների կարգավորմանն ուղղված մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրք...
Երեւանում կայացել է «Եվրոպական ինտեգրացիա: Էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկումը
Հունիսի 14-ին Երեւանում կայացել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդարանի Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ ալյանս խմբակցության համատեղ ջանքերով կազմակերպված՝ «Եվրոպական ինտեգրացիա: Էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկումը: Բանախոսների թվում էին ԵՄ ...
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջ...
Արարատ Միրզոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ դինամիկ զ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...