National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2019
Քննարկվել են հարկային, գույքի մասնավորեցման եւ այլ ոլորտների կարգավորմանն առնչվող նախագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 14-ին հրավիրած նիստում քննության է առել հարկային, գույքի մասնավորեցման եւ այլ ոլորտների կարգավորմանն ուղղված մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կարգավորել հարկային գաղտնիքին առնչվող հարցեր: Հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացման նպատակով առաջարկվում է մեծացնել հանրային տեղեկատվության շրջանակը: Գործող հարկային օրենսգրքով ընկերությունում գրանցված աշխատողների թվաքանակը դիտվում է, որպես հարկային գաղտնիք: Ներկայացուցչական ծախսերի նվազեցման մասով կիրառվում են երկու սահմանաչափեր 0.5 տոկոս, բայց ոչ ավելի քան 5 միլիոն դրամը: Առաջարկվում է ներկայացուցչական ծախսերը սահմանափակել միայն տոկոսային հարաբերակցությամբ (համախառն եկամտի 1 տոկոսի չափով) եւ դրա համար անհրաժեշտ փաստաթղթավորումը պարզեցնել մինչեւ ՀԴՄ կտրոնի առկայությունը: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ընդլայնել բացառությունների շարքը, դրանում ներառելով ուսումնական հաստատությունների աշակերտներին եւ աշխատակիցներին սննդով ապահովումը: Հիմնավորումն այն է, որ կրթական հաստատությունները ունեն յուրահատկություններ եւ օրինակ` դպրոցում ընդմիջման ժամանակ ՀԴՄ-ի կիրառությունը բավական նվազեցնում է գործընթացի արդյունավետությունը:

Կառավարությունն օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն չէր ներկայացրել: Քննարկման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ լրամշակել որոշ դրույթներ: Արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են արժեթղթերի շուկային առնչվող որոշակի հարցեր: Ըստ հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանի՝ նախագիծը նպատակ ունի նպաստել ֆինանսական շուկայի, այդ թվում նաեւ արժեթղթերի շուկայի ակտիվացմանը, ինչը համահունչ է կառավարության ծրագրին:

Հեղինակներն առաջարկում են արժեթղթերով գործարքների բրոքերային եւ այլ միջնորդական ծառայությունների մատուցումը, արժեթղթերի իրացվելիության ապահովման հետ կապված ծառայությունների մատուցումը ազատել ԱԱՀ-ից՝ վերացնելով մրցակից երկրների համեմատությամբ մեր ֆինանսական շուկայում գործող հարաբերական անբարենպաստ հարկային ռեժիմը, ինչպես նաեւ ֆինանսական շուկայում կնքվող գործարքների բնույթը խեղաթյուրելու հարկային խթանը?

Կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերից ստացված շահաբաժինները կազատվեն եկամտահարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ խթանելով կապիտալի շուկայի զարգացումը եւ թափանցիկ աշխատող ընկերություններում կատարվող ներդրումները, այդ թվում նաեւ՝ օտարերկրյա:

Կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարները կազատվեն եկամտային հարկից՝ վերացնելով պետական եւ կորպորատիվ պարտատոմսերի ներդրողների միջեւ եղած հարկային խտրականությունը եւ կապահովեն ներդրողների սպասարկման միատեսակ գործընթացներ՝ լրացուցիչ խթանելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացումը եւ տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործումը: Կառավարության եզրակացությունն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ բացասական էր:

Քննարկման արդյունքում որոշվեց ժամանակավորապես հետաձգել նախագծի քննարկումը՝ լրամշակման նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2018 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Երեւանում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ համաձայնագրով սահմանված են Հայաստանի եւ Կորեայի միջեւ ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Այն հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով գործարար նախաձեռնությունների խթանմանը, յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն, ինչպես նաեւ արդար ու հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան: Ներառված են հոդվածներ` ներդրումների խրախուսման եւ պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման խնդիրների կարգավորման ու համապատասխան փոխհատուցման, վեճերի կարգավորման եւ մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագծով փորձ է արվում կարգավորել քաղաքաշինության բնագավառի լիցենզավորող մարմնին առնչվող հարցեր:

Ըստ հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի՝ համաձայն ՀՀ պաշտոնական տեղեկագրի՝ օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 27-ին, սակայն դրանով նախատեսված ժամկետային սահմանափակման մասին լիազոր մարմինը (ՀՀ քաղաքաշինության կոմիտեն) պատշաճ ծանուցումներ չի ապահովել:

Մինչդեռ, նույն 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի 24-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ապահովում է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին: Պատգամավորի հավաստմամբ՝ նախկին օրենքի հիման վրա տրված լիցենզիաներով աշխատող անձիք ծանուցված չլինելով՝ նաեւ կատարել են համապատասխան վճարներ, շատերը՝ նախապես, մի քանի ամիս առաջ, որոնք առեւտրային բանկերն ընդունել են՝ եւս ծանուցված չլինելու պատճառով: Փոխանցված գումարներն այժմ չեն վերադարձվում, ոչ էլ հաշվանցվում են որեւէ այլ նպատակային վճարի համար:

Հարակից խոսքում Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, առաջարկել է գործակցել բնագավառի օրենսդրական դաշտը կարգավորելու ուղղությամբ:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու դրական եզրակացություն են ստացել հինգ օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին՝ օրենսդրական փաթեթը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արկադի Խաչատրյանը, Միքայել Մելքումյանը, Հայկ Սարգսյանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկությունների մի մասն ընդունվել է, մի մասը խմբագրվել, կան չընդունված առաջարկություններ:

Օրենսդրական փաթեթի եւ ?«Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումը կշարունակվի հունիսի 17-ին:

Պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:


14.06.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 14-ին կայացած նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, քննարկվել է Կառավարության հեղիանակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատությ...

14.06.2019
Քննարկվել են անտառային տնտեսությունների կառավարմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից անտառների արդյունավետ կառավարման հարցերով աշխատանքային խումբը` ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ, հունիսի 14-ին հրավիրած քննարկմանն անդրադարձել է անտառային տնտեսո...

14.06.2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ հանդիպել են «Իմ քայլը» խմբակցության անդամները
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ հունիսի 14-ին հանդիպել եւ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ԲԴԽ-ի գործունեության տեսլականին ծանոթացել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրել է իր կենսագրականը եւ պատասխանել պատգամավորների հարցերին: Բար...

14.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 14-ին հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետության նախագահը: Ծանոթացնելով իր կենսագրական տվյալներին՝ թեկնածուն ներկայացրել է այն գործունեությունը, որը կիրականացնի այդ պ...

14.06.2019
Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանացի պատգամավորները ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին...

14.06.2019
Երեւանում կայացել է «Եվրոպական ինտեգրացիա: Էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկումը
Հունիսի 14-ին Երեւանում կայացել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդարանի Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ ալյանս խմբակցության համատեղ ջանքերով կազմակերպված՝ «Եվրոպական ինտեգրացիա: Էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկումը: Բանախոսների թվում էին ԵՄ ...

14.06.2019
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջ...

14.06.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է իրացման գոտիների բնակիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 14-ին ընդունել է Երեւանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին: Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ պարբերաբար հանդիպում է իրացված գոտիների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները: Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թե...

14.06.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ դինամիկ զ...

14.06.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

14.06.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

14.06.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am