Տպել
18.06.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին
1 / 2

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Գեւորգ Գորգիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ:

Առաջին աշխատանքային օրը պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են քաղաքական խմբերի նիստերին, որտեղ ներկայացվել են Եվրախորհրդարանի` վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու դրանց քաղաքական խմբերի մասնակցությունը:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված տասը զեկույցները վերաբերել են աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին, պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին:

Գիտության եւ տեխնոլոգիաների մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում վեց զեկույց էր, մասնակցել է Գեւորգ Գորգիսյանը:

Պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը տեղեկացրել է, որ Տնտեսության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձ է կատարվել ոլորտի անվտանգությանը վերաբերող ութը զեկույցների:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են նաեւ Քաղաքական եւ Անվտանգության քաղաքացիական չափման հարցերի հանձնաժողովների նիստերին:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ՆԱՏՕ ԽՎ հարթակները փորձել է օգտագործել ԼՂ հիմնախնդրի առնչությամբ: Հայկական պատվիրակությունը համարժեք պատասխան է տվել:

Հունիսի 2-ին հայ խորհրդարանականները մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ լիագումար նիստին, որի ընթացքում Վիկտոր Ենգիբարյանը բարձրացրել է կիբեռանվտանգության վերաբերյալ հարցեր:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ եւ առաջին անգամ ԽՎ-ի աշխատանքներին մասնակցող մյուս պատվիրակություններին ընդունել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ, բրիտանացի պատգամավոր Մադլեն Մունը, ով ներկայացրել է իր տեսակետները վեհաժողովի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, ապա լսել պատգամավորների կարծիքները: Հանդիպմանը մասնակցել եւ ելույթ է ունեցել ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսը:


18.06.2019
Խորհրդարանի հյուրերն էին ԵՊՀ ուսանողները, Գյումրու «Երիտասարդական պալատի» եւ «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի18-ին  խորհրդարան էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել  թանգարան: Նրանց հետ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»...

18.06.2019
Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը հյուրընկալել են ԱԺ ԲՀ խմբակցությունում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը հունիսի 18-ին ընդունել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության եվրասիական երկրների հետ աշխատանքի բաժնի տնօրեն Ցյան Նայչենին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ  Հայաստանո...

18.06.2019
Վահե Գրիգորյանն ընտրվել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր
Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած  պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածու...

18.06.2019
Կարեւորվել է կնոջ դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը,  ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամ Սոնա Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 18-ին հանդիպել են ճանաչ...

18.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հա...

18.06.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծա...