ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամ Սոնա Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 18-ին հանդիպել են ճանաչողական այցով մեր երկրում գտնվող Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Պոլլերա Պանտալոն» նախաձեռնության անդամների հետ: Մասնակցում էին նաեւ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում տնտեսության զարգացման դինամիկան եւ քննարկել փոխգործակցության հնարավոր ուղիները:
Մարիա Կարապետյանը նշել է, որ կա համագործակցության մեծ ներուժ. երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք են առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար:
Հռիփսիմե Գրիգորյանի ներկայացմամբ` կանայք իրենց ուրույն դերն են ունեցել թավշյա հեղափոխության, այժմ էլ՝ արդեն ինստիտուցիոնալ քաղաքականության մեջ: Նա անդրադարձել է Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ բնագավառներում կնոջ դերակատարությանը, քաղաքական դաշտում նրանց առավել ներգրավվածության հնարավորություններին:
Սոնա Ղազարյանն ընդգծելով երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը՝ կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:
Մարիա Կարապետյանն անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, անցումային արդարադատությանը, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին:
Նախաձեռնության անդամները հայ խորհրդարանականներին ներկայացրել են իրենց երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական բնագավառներում տեղի ունեցող փոփոխությունները, ձեռքբերումները: Կարեւորվել է կնոջ դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում` որպես քաղաքակիրթ հասարակության ձեւավորման եւ առաջընթացի անհրաժեշտ նախապայման:
Պատգամավորներին ուղղված հարցերը վերաբերել են աշխատանքային իրավահարաբերություններին, ազատ տնտեսական մրցակցությանը, բարենպաստ ներդրումային դաշտի ապահովմանը, հարկային օրենսդրությանը, ընտանեկան բռնությունների կանխարգելմանը:
Խորհրդարանի հյուրերն էին ԵՊՀ ուսանողները, Գյումրու «Երիտասարդական պալատի» եւ «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի18-ին խորհրդարան էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան: Նրանց հետ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»...
Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը հյուրընկալել են ԱԺ ԲՀ խմբակցությունում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը հունիսի 18-ին ընդունել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության եվրասիական երկրների հետ աշխատանքի բաժնի տնօրեն Ցյան Նայչենին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանո...
Վահե Գրիգորյանն ընտրվել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր
Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածու...
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հա...
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծա...
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Գեւորգ Գորգիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: Առաջին աշ...