Տպել
21.06.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ համապատասխան հանձնաժողովների անդամները հունիսի 21-ին հանդիպել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելի, հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանի, ԳԴՀ Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խորհրդատու Քրիստիան Ֆորնեքի հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների խորացման ջանքերը եւ համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարաններում համապատասխան հանձնաժողովների աշխատանքները, անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Կարեւորվել է երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերն առավել ակտիվ զարգացնելու կարեւորությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...