Տպել
26.06.2019
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 26-ին հանդիպել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների հետ:

ԵԽ մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության արեւելյան գործընկերության եւ Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը խոսել է կառույցի կողմից իրականացվելիք «Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մասին: Վերջինիս նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝  կին սպաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը՝ երաշխավորելով կանանց համար ծառայության հավասար պայմաններ եւ խրախուսելով նրանց պայքարելու հանուն դրական փոփոխությունների: Նշվել է, որ ծրագիրը նպաստելու է նաեւ ազգային օրենսդրության ու ներքին կանոնակարգերի մշակմանը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանության ապահովման համար, ինչպես նաեւ նպատակ է ունենալու երաշխավորելու գենդերային հավասարությունը:

Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ վստահեցնելով, որ դրանք անպայմանորեն պետք է կյանքի կոչվեն:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է օրենսդրական նախաձեռնությունների մշակման նպատակով առաջիկայում ստեղծվելիք պլատֆորմի մասին, որում ներգրավված կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:


26.06.2019
Երեւանի տարբեր բուհերի ուսանողներ այցելել են Ազգային ժողով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հունիսի 26-ին հանդիպել է Երեւանի տարբեր բուհերի ուսանողների հետ: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Կարեւորելով կրթության դերը երկրի առաջընթացի մեջ` պատգամավորն ուսանողներին ...

26.06.2019
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ հունիսի 26-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուներ Կարեն Սեդրակյանը եւ Էդգար Ճաղարյանը: Թեկնածուներն օրենսդիրներին են ներկայացրել իրենց կենսագրու...