ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը գտնվում է Մոսկվայում՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
Այցի շրջանակում հունիսի 27-ին տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի երկկողմ հանդիպումը: Քննարկվել են առաջիկա նիստի օրակարգային, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մոսկվայում նախատեսվում է երկկողմ հանդիպում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեւերովի հետ:
Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արթուր Դավթյանը, Սարիկ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Արկադի Խաչատրյանը:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կմեկնեն Ռուսաստան եւ Կիպրոս
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հունիսի 30-ին երկօրյա այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին: Խորհրդարանի ղեկավարի գլխավոր...
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին գումարել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ-ն որոշել է արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օ...
Խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի համար 6 հիմնական դպրոցի աշակերտները
Հունիսի 28-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հրավերով խորհրդարան էին այցելել Վանաձորի համար 6 հիմնական դպրոցի աշակերտները: «Բաց դասն» ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Աշակերտները հետաքրքրվել են կրթական ոլոր...
Քննարկվել են աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները, հանձնաժողովի պատգամավորների օգնականները հունիսի 28-ին հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նպատակն է զարգացնել կառույցների միջեւ առկա համագործակցությունը: ՀՀ...
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ...
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` 2019 թվականի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորներ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Աննա Կարապետյանի նախագահությամբ հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կատարելագործել դատական պարզեցված վարու...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառման աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը ներառյալ Բրյուսել «Բելգիայի Թագավորություն» կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Տիգրան Կարապետյանը, Սիփան Փաշինյանը, Գոռ Գեւորգյանը եւ...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...