Տպել
28.06.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Աննա Կարապետյանի նախագահությամբ հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կատարելագործել դատական պարզեցված վարույթի ինստիտուտը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի՝ նպատակն է բեռնաթափել առաջին ատյանի դատարանների վարույթները:

Փոխնախարարը նշել է, որ դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել գործեր, եթե առկա գործին մասնակցող բոլոր անձանց միջեւ կնքված է գրավոր համաձայնություն եւ սահմանված ժամկետում որեւէ անձ չի ներկայացրել առարկություն:

Նշվել է նաեւ, որ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, կարեւոր համարելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով կարգավորվում են դատապարտյալների իրավունքներին առնչվող որոշակի հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերին հունիսի 28-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:


28.06.2019
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կմեկնեն Ռուսաստան եւ Կիպրոս
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հունիսի 30-ին երկօրյա այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին: Խորհրդարանի ղեկավարի գլխավոր...

28.06.2019
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին գումարել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ-ն որոշել է արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օ...

28.06.2019
Խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի համար 6 հիմնական դպրոցի աշակերտները
Հունիսի 28-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հրավերով խորհրդարան էին այցելել Վանաձորի համար 6 հիմնական դպրոցի աշակերտները: «Բաց դասն»  ընթացել է  հարցուպատասխանի ձեւաչափով: Աշակերտները հետաքրքրվել են  կրթական ոլոր...

28.06.2019
Քննարկվել են աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները, հանձնաժողովի պատգամավորների օգնականները հունիսի 28-ին հանդիպել են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նպատակն է զարգացնել կառույցների միջեւ առկա համագործակցությունը: ՀՀ...

28.06.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ...

28.06.2019
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` 2019 թվականի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորներ...

28.06.2019
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը` Մոսկվայում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը գտնվում է Մոսկվայում՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Այցի շրջանակում հունիսի 27-ին տեղի է ո...

28.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառման աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը ներառյալ Բրյուսել «Բելգիայի Թագավորություն» կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը,  Տիգրան Կարապետյանը, Սիփան Փաշինյանը, Գոռ Գեւորգյանը եւ...

28.06.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

28.06.2019
Հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  ...