National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.07.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը
1 / 15

«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի,

մեծարգո տիկին Մատվիենկո,

հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության եւ միջոցառման հրաշալի կազմակերպման համար:

Համոզված եմ, որ նման հեղինակավոր միջազգային համաժողովում մեզ սպասվում է խորհրդարանական համագործակցության առանցքային հարցերի շուրջ մտքերի կառուցողական փոխանակում: Պառլամենտարիզմի ինստիտուտն առանձնահատուկ դեր է խաղում պետական կառավարման համակարգում: Հենց խորհրդարանականներն իրավասություն ունեն ներկայացնելու քաղաքացիների շահերը, լինելու նրանց ձայնը, կայուն երկխոսություն հաստատելու իշխանության եւ հասարակության միջեւ:

Անհնար է չհիշատակել պետական մարմիններում հաշվետվողականության ապահովման այնպիսի կարեւորագույն մեխանիզմի մասին, ինչպիսին է խորհրդարանական մոնիթորինգը եւ վերահսկողությունը:

Ժամանակակից աշխարհում պառլամենտարիզմի դերը վառ արտահայտվում է հատկապես միջազգային հարաբերություններում:Եվ թույլ տվեք հակիրճ անդրադառնալ միջազգային դիվանագիտության սկզբունքներից այս վերջինին:

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում խորհրդարանական դիվանագիտության դերն ակնհայտ է:  Ընդհանուր առմամբ, միջխորհրդարանական հաղորդակցման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են այնպիսի մարտահրավերների դեմ արդյունավետ հակազդելու համար, ինչպիսիք են ահաբեկչությունը,  անհանդուրժողականությունը, անօրինական միգրացիան եւ կլիմայի փոփոխությունները, աղքատության եւ անհավասարության, կեղծ տեղեկատվության դեմ պայքարը:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձեւավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Միջխորհրդարանական միության՝ հնագույն եւ ամենամեծ միջազգային հարթակի դերը, որի աշխատանքը հիմնված է իրավահավասար, բազմաճյուղ երկխոսության վրա: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններն ընդհանուր առմամբ միասնական օրակարգի առաջխաղացման եւ համատեղ որոշումների մշակման արդյունավետ հարթակներից մեկն են:

Օգտագործելով այս հնարավորությունը՝ բոլոր հայ խորհրդարանականների անունից ուրախությամբ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ռուսական պատվիրակությունը վերսկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վստահ եմ, որ բոլոր պատվիրակությունների արդյունավետ եւ լավ համակարգված աշխատանքը կտա իր պտուղները:

Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին եւ ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:

Ցավոք, ռազմատենչ հռետորությունը եւ ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաեւ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: Եւ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից եւ նրանց շահերի մասին, հանուն կայուն խաղաղության:

Համաժողովի հարգելի մասնակիցներ, կցանկանայի եւս մեկ անգամ արձանագրել, որ ամուր խաղաղության, անվտանգության եւ աշխարհի կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Անհրաժեշտ են համատեղ ջանքեր միջպետական երկխոսության, փոխհամաձայնության եւ փոխզիջման մշակույթների համար: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բաց են իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով:

Շնորհակալություն ուշադրության համար»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:


01.07.2019
Ամփոփվել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հունիսի 24-28-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:  Հուլիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Վլադիմիր Վարդանյա...

01.07.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպել են ԲԴԽ անդամի թեկնածուի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հուլիսի 1-ին հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ, ում թեկնածությունն այդ պաշտոնում ընտրվելու համար  առաջադրել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Օրենսդիրների հետ զրո...

01.07.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանների աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 1-ին շարունակել է հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ Կառավարության ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ...

01.07.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ
Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Սլովակիայի հ...

01.07.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հուլիսի 1-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS