Տպել
01.07.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպել են ԲԴԽ անդամի թեկնածուի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հուլիսի 1-ին հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ, ում թեկնածությունն այդ պաշտոնում ընտրվելու համար  առաջադրել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Օրենսդիրների հետ զրույցում Աննա Մարգարյանը ներկայացրել է իր կենսագրությունն ու աշխատանքային ուղին,  անդրադարձել դատաիրավական ոլորտի խնդիրներին, կարեւորել բարեփոխումների իրականացումը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...