Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու կից օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը հանձնաժողովականներին ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկությունը: Ըստ այդմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, իրավաբանական կրթություն եւ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին եւ անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող, միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Հանձնաժողովականներն ընդունել են առաջարկությունը:
Քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...