Տպել
10.07.2019
Վահե Էնֆիաջյանը հյուրընկալել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 10-ին հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ:

Օրենսդիր մարմնի փոխնախագահը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել կառույցի գործունեությանը, խոսել սահմանադրական բարեփոխումներից: Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունները, հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ակտիվ համագործակցություն է հաստատված «Բարգավաճ Հայաստան» եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջեւ. այդ շրջանակում դեռեւս 10 տարի առաջ ստորագրվել է հուշագիր:

Խոսելով տարբեր երկրներում գործող հայ համայնքներից՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ դրանք ձեւավորվել են հիմնականում Հայոց ցեղասպանությունից հետո:

Հյուրերը փոխնախագահին տեղեկացրել են, որ տպավորված են Հայաստանի տեսարժան վայրերով, եղել են մասնավորապես Տաթեւի վանական համալիրում, Սեւանում: Նրանց հիացրել է հատկապես հայկական հյուրընկալությունը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...