National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.07.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
10.07.2019
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են գալիք տարվա, ինչպես նաեւ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 10-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատասխանատուներ:

Քննարկվել են մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար վերոնշյալ ժամանակահատվածների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, ծրագրերն ու փոփոխությունները:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանել է, որ քննարկումն իրականացվում է՝ ելնելով ԱԺ վերահսկողական գործառույթներից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանն ու Նարինե Խաչատուրյանը ներկայացրել են մշակույթի ոլորտում առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերն ու գաղափարները՝ հստակեցնելով, որ 2020 թվականին ակնկալվում է իրականացնել ութ ծրագիր եւ 39 միջոցառում:

Արայիկ Խզմալյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ անփոփոխ են մշակութային քաղաքականության առաջնահերթություններն ու բնագավառները, հետեւաբար 2020 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցները գրեթե նույնն են, ինչ 2019-ին:

Փոխնախարարներն առանձնապես կարեւորել են մշակույթի ապակենտրոնացումն ու մշակութային կյանքի աշխուժացումը մարզերում: Նշվել է, որ այդ նպատակին հասնելու համար կան գաղափարներ, որոնք դեռեւս քննարկման փուլում են: «Տարիներով կուտակված խնդիրները կարգավորելու համար ժամանակ է հարկավոր»,-ասել է Նարինե Խաչատուրյանը՝ ներկայացնելով մի շարք թանգարաններ, արգելոց-թանգարաններ եւ մշակութային հուշարձաններ վերանորոգելու վերաբերյալ ծրագիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը ներկայացրել է սպորտի եւ երիտասարդությանն ուղղված ծրագրերի համար հատկացվելիք ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նախատեսված ծրագրերից երիտասարդները նախորդ տարիներին գրեթե տեղյակ չեն եղել, ուստի այսօր անհրաժեշտություն է ավելացնել նրանց իրազեկվածությունը՝ օգտագործելով տարբեր գործիքներ: Գեւորգ Լոռեցյանը պարզաբանել է, որ այդ ուղղությամբ եւս աշխատանք իրականացվում է. ստեղծվել է կայքէջ, որում ներկայացված են ծրագրերը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ կառույցին հատկացվելիք ֆինանսական միջոցներն անփոփոխ են, սակայն կան խնդիրներ, որոնք կապված չեն ֆինանսների հետ, եւ դրանք պետք է կարգավորել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով: Տիգրան Հակոբյանը պարզաբանել է, որ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող օրենքում կան դրույթներ, որոնք կառույցը չի կարողանում իրականացնել, քանի որ հստակեցված չեն չափորոշիչները: Նա այս հարցում ակնկալել է օրենսդիրների աջակցությունը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն անդրադարձել է առաջիկա երեք տարիների ծրագրերին եւ առկա խնդիրներին՝ նշելով, որ կառույցի նպատակը մեկն է՝ ավելացնել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ հանրության վստահությունը՝ բարձրացնելով հաղորդումների որակը: Ըստ նրա՝ այդ նպատակին հասնելու համար արդեն կան հստակ գաղափարներ ու ծրագրեր: Նա նաեւ նշել է, որ ընթացիկ տարվա համեմատ կա նաեւ ֆինանսական հատկացումների որոշակի աճ:


10.07.2019
Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության հետ: Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ հյուրերը ներկայացրել են իրենց մասնագիտական դիրքորոշումը, միջազգային լավագույն փոր...

10.07.2019
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, հուլիսի 4-8-ը մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանին: Հուլիսի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը եւ...

10.07.2019
Վահե Էնֆիաջյանը հյուրընկալել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 10-ին հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ: Օրենսդիր մարմնի փոխնախագահը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել կառույցի գործունեությանը, խոսել սահմանադրական բարեփոխումներից: Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է հայ-ռուսական...

10.07.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 10-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ քվեարկությամբ ընդունվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթ...

10.07.2019
Հստակեցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին վերաբերող պահանջները
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու կից օրենքների նախագծերի փաթեթը: ...

10.07.2019
Արտահերթ նիստում քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ հուլիսի 10-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխու...

10.07.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

10.07.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

10.07.2019
Տեղեկատվություն
Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում տեղի է ունենալու «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի»-ի ներ...

10.07.2019
Մամուլի ասուլիսի լուսաբանման հրավեր
Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS