National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.07.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.07.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն ամփոփել են խորհրդարանում վերջին ամիսների աշխատանքը
1 / 5

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հուլիսի 12-ին հրավիրած ասուլիսում ամփոփել են վերջին 6-7 ամիսների ընթացքում մշտական հանձնաժողովներում կատարած աշխատանքը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ծավալած գործունեությունը՝ այս համատեքստում ընդգծելով ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ ջանքերը: Նշվել է, որ խմբակցությունը լիարժեք իրականացրել է վերահսկողական գործիքներից օգտվելու իր իրավունքը, ինչի վառ վկայությունն են գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումները: Իսկ գերակա համարվող խնդիրները նախատեսվում են լուծվել մինչեւ տարեվերջ: Լիլիթ Մակունցի հավաստմամբ՝ խմբակցությունը կշարունակի իր բաց աշխատելաոճը, օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման առումով կլինի ավելի ակտիվ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վադանյանի տեղեկացմամբ՝ հաշվետու շրջանում գումարվել է 15 նիստ, 6-ը՝ հերթական, 9-ը՝ արտահերթ: Շրջանառության մեջ դրված 111 նախագծից ամբողջությամբ ընդունվել է 56-ը, 14-ն ընդգրկվել է օրակարգ, 41-ը դեռեւս օրակարգում չէ: Քաղաքացիներից ստացվել եւ սահմանված կարգով պատասխանվել է շուրջ 46 գրության: Նա անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությանը, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ ոլորտային օրենսդրության կատարելագործման հիմնական ուղիները:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գումարվել են թե՛ հերթական, թե՛ արտահերթ նիստեր, կազմակերպել տարբեր քննարկումներ: Նախատեսվում է փորձագիտական հարթակի ստեղծում, որը հանձնաժողովի հետ համատեղ մշակելու է անվտանգությանը եւ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բազան: Ըստ պատգամավորի՝ ապրիլյան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները պետք է լինեն հասարակության համար անհերքելի, կառուցված ճիշտ փաստերի վրա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը գումարել է 17 նիստ, շրջանառության մեջ դրված 69 նախագծից 50-նն ընդունվել է ամբողջությամբ, 14-ը՝ շրջանառության մեջ է, 5-ն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Տարբեր ձեւաչափերով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ: Հանձնաժողովը կառավարության հետ ձեւավորել է աշխատանքի նոր մեխանիզմ, առաջիկայում բոլոր նախաձեռնությունները կլինեն համատեղ: Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ ընդդիմության հետ համագործակցությունը եղել է կառուցողական:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտությունը եղել է ակտիվ, բոլոր շփումների ընթացքում գործընկերներին ներկայացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ ՀՀ միջազգային օրակարգը. կիզակետում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ մեր երկրի համար կարեւոր այլ հարցեր: Ակտիվ աշխատանքներ են սկսվել բարեկամական խմբերի հետ: Պատգամավորը խոսել է խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների ակտիվ աշխատանքների մասին, կարեւորել ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը եւ կոչը մյուս խորհրդարաններին՝ ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես նաեւ հակահայկական տարրերով բանաձեւի չեզոքացումը: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել ոչ հայանպաստ ձեւակերպումները, այլ նաեւ բանաձեւում ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքը` Արցախյան հակամարտության համատեքստում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ձեւավորվել է 3 ենթահանձնաժողով: Գումարվել են 6 հերթական եւ 4 արտահերթ նիստեր: Այս պահին ակտիվ աշխատանքներ են իրականացվում Կինոյի, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքների հետ կապված: Հանձնաժողովն անցկացրել է բազմաթիվ մասնագիտական քննարկումներ:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ հաշվետու ժամանակում անցկացրվել է 3 նիստ: Հանդիպումներ են եղել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ ԵՄ անդամ 28 երկրներից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 17-ը:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի մշտական հանձնաժողովի հետ, աշնանը նախատեսվում է պատասխան այց Մոսկվա: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք համաձայնագրերի վավերացմանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովն անցկացրել է 8 նիստ: Քննարկվել են Կառավարության ծրագրի կատարման, ընթացքի ու արդյունքների մասին եւ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցները: Հանձնաժողովը բազմաթիվ աշխատանքային քննարկումներ է անցկացրել, այցելել քրեակատարողական հիմնարկներ, անցկացրել խորհրդարանական լսում: Հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մյուս հանձնաժողովների հետաքրքրված ներկայացուցիչների հետ զբաղվում են «Փաստաբանության մասին» օրենքի վերանայմամբ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը նշել է, որ սերտորեն համագործակցելով միջազգային կառույցների հետ` հանդիպումներ են ունեցել եւ արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել համատեղ, ստանալ տեխնիկական եւ փորձագիատական աջակցություն՝ օրենսդրական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, համադրելով նախորդ տարիների արդյունքները, նշել է որ ավելացել են քաղաքացիների ընդունելության ծավալները, ինչը վկայում է հանրության կողմից ԱԺ-ի եւ մասնավորապես հանձնաժողովի հանդեպ վստահության մասին: Խոսելով օրինաստեղծ գործունեությունից՝ պատգամավորը նշել է, որ ընդունվել է 10 օրենքի նախագիծ:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել է 7 նիստ: Պատգամավորը կարեւորել է կենսաթոշակային համակարգի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, մասնավորապես նվազագույն կենսաթոշակի շեմի բարձրացումը: Հանձնաժողովը կազմակերպել է 4 ընդունելություն, որին մասնակցել է 72 քաղաքացի, նաեւ ստացվել է գրավոր 55 դիմում: Եղել են նաեւ ոլորտային մասնագիտական մի շարք քննարկումներ:

Խմբակցության ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:


12.07.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2019 թվականի հուլիսի 13-14-ը ներառյալ Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Սերգեյ Ատոմյանը, Նազելի Բաղդասարյա...

12.07.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությա...

12.07.2019
Քննարկվել են փախստականներին եւ ապաստան հայցող անձանց վերաբերող հիմնախնդիրները
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի նախաձեռնությամբ հուլիսի 12-ին կազմակերպվել էր քննարկում փախստականների եւ ապաստան հայցող անձնաց խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարին Օստը, պատգա...

12.07.2019
Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգությանն առնչվող հարցերի
Հուլիսի 12-ին խորհրդարանում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության առկա իրավիճակին, խնդիրներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը ն...

12.07.2019
Քննարկվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը
Հուլիսի 12-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը: Արման Եղոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի անդամներն ակտիվ...

12.07.2019
Հանձնաժողովականները քննարկել են գալիք տարվա եւ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը
ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 12-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթու...

12.07.2019
«Ամառային զորակոչն ընթանում է պատշաճ մակարդակով». Վահե Էնֆիաջյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ: Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակո...

12.07.2019
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

12.07.2019
«Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգում կայանալիք համերգին
ՀՀ Ազգային ժողովը եւ Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին` ժամը 20:30-ին, սիրով հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին: «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբ...

12.07.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի վերաբերյալ
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS