Տպել
23.07.2019
Քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 22-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքական երկխոսության եւ սահմանադրական գործընթացների փորձագետ, քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում առկա իրավական հիմնախնդիրները: Ըստ նրա` Հայաստանում դատական իշխանության ներկա վիճակը, թե դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահելիության հետ, թե դատական իշխանության անկախության եւ դատավորների քանակի ու սոցիալական երաշխիքների առումով համադրելի չէ որեւէ կայացած ժողովրդավարական երկրում առկա վիճակի հետ: Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ Վլադիմիր Վարդանյանի, իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառելու են եւ թույլ չեն տալու որեւէ միջամտություն դատարանների գործունեությանը: Բանախոսի կարծիքով, սակայն, դատական իշխանության անկախություն նշանակում է ոչ միայն անկախություն գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլ նախեւառաջ որեւէ արտաքին միջամտությունից: Այդուհանդերձ, բանախոսը նշել է, որ ցավոք, դեռ դատական համակարգում նկատվում են արատավոր ավանդույթներ եւ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել դատավորներից մեկի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ միջազգային գործընկերների կարծիքով գործադիրում եւ օրենսդիրում դրական տեղաշարժերը  նկատելի են, իսկ դատական համակարգում դրական փոփոխությունները ոչ այդքան առերեւույթ են: Ըստ նրա՝ դատական իշխանությունը ոչ քաղաքական իշխանություն է, այն օբյեկտիվորեն բավականին պահպանողական է, այդուհանդերձ, դրական դինամիկան անհրաժեշտ է նաեւ այս ոլորտում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ԲԴԽ-ին վերաբերող հիմնախնդիրներին, համակարգում առկա ինստիտուցիոնալ, օրենսդրական եւ այլ բացթողումներին,  առաջիկայում նախատեսվելիք օրենսդրական բարեփոխումների հիմնադրույթներին:

Վլադիմիր Վարդանյանը խոսել է նաեւ դատաիրավական համակարգում բարեփոխումներին ուղղված անհրաժեշտ գործիքակազմի կիրառման, փաստաբանական գործունեության մասին, կարեւորել հայաստանյան հասարակությունում դատավորի եւ դատական իշխանության նկատմամբ հարգանքի մշակույթի ձեւավորումը:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  ներկայացուցիչների խնդրանքով հանձնաժողովի նախագահը պարզաբանել է խորհրդարանական վերահսկողության գործառույթներին վերաբերող հարցեր:


23.07.2019
Պատգամավորներն այցելել են Բագրատաշենի մաքսակետ
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 23-ին այցելել են Բագրատաշենի անցակետ: «Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի մասն...