Տպել
06.08.2019
Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները
1 / 3

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը:

Ողջունելով գործընկերոջը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաճախակի է այցելում Արցախ՝ մասնակցելու կարեւոր իրադարձություններին: Արցախի ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի խորհրդարանի նախագահի  մասնակցությունը Համահայկական 7-րդ ամառային  խաղերի բացման արարողությանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է  օրենսդիր մարմինների ոլորտային հանձնաժողովների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակական ջանքեր գործադրել խորհրդարանների եւ հայկական երկու պետությունների միջեւ կապերի ամենօրյա խորացման ուղղությամբ: