Տպել
26.08.2019
Քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ծրագրերը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ օգոստոսի 26-ին հրավիրած նիստում քննության է առել «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով մայրաքաղաքի, համայնքների եւ ջրային տնտեսության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուն նշել է, որ բնագավառին 2020-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 1 միլիարդ 464 միլիոն դրամ: Գումարի հիմնական բաղադրիչը աշխատավարձի ֆոնդն է՝ 48 միլիոն դրամ կհատկացվի ոլորտի աշխատակիցների վերապատրաստման համար: Մարզպետարաններից կվերապատրաստվեն 75 հոգի, նախատեսվել է 8միլիոն 700 հազար դրամ: Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է որոշակիացնել վերապատրաստման գործընթացը եւ գումար նախատեսել միայն վերապատրաստման կարիք ունեցողների համար:

Մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց իրականացման համար գումարներ կհատկացնեն Համաշխարհային եւ Ասիական զարգացման բանկերն ու Եվրոպական միությունը: Կնորոգվեն եւ կասֆալտապատվեն միջհամայնքային ճանապարհները: Բյուջետային հատկացումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է ճանապարհների կառավարման միջգերատեսչական խորհուրդ, մշակվել եւ ընդունվել է հիմնանորոգվող ճանապարհների առաջնահերթության որոշման կարգը, ներդրվել են ավելի երկար երաշխիքային սպասարկման համակարգ եւ ապահովագրական մեխանիզմներ, մշակվել է տրանսպորտային միջոցների առավելագույն քաշի սահմանափակման մեխանիզմ, ուժեղացվել է հսկողությունը կապալառուների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գնման մրցույթների գործընթացի նկատմամբ:

Նշվել է, որ կապահովվի 46 դպրոցների սեյսմակայունությունը: 2020-ի տարեվերջին շահագործման կհանձնվի 2 նոր դպրոց: Նոյեմբերյանում եւ Կողբ համայնքում կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ՝ 220 կիլովատ հզորությամբ:

Երեւանի քաղաքապետարանը կիրականացնի 5 ծրագրեր. ֆինանսապես կաջակցեն միջազգային կազմակերպությունները: «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 85 միլիոն դրամ: Նուբարաշենի աղբավայրին կից կկառուցվի նորը: Հին երկու աղբավայրերը կփակվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Կարդիականցվի 28 փողոցի լուսավորության ցանցը:

Ջրային տնտեսությունը  նույնպես կիրականացնի մի շարք ծրագրեր: «Ջրառ» ՓԲԸ-ին կհատկացվի 1 միլիարդ 77 հազար դրամ:

Քննարկման ընթացքում պատգամավորները մատնանշել են որոշ ծրագերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու առաջարկել խորհրդարանի եւ Ֆինանսների նախարարության մասնագետների աջակցությամբ շտկել դրանք: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...