ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ օգոստոսի 26-ին անցկացրել է արտահերթ նիստ:
Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել է երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը կզբաղվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի», իսկ մյուսը «Կինոյի մասին» օրինագծերի մշակմամբ: Աշխատանքային առաջին խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանը, իսկ երկրորդը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:
Հանձնաժողովը որոշում է կայացրել առաջիկայում արտագնա նիստ անցկացնել Արցախում:
Այսուհետ նախագահի եւ տեղակալի գործուղման մեջ գտնվելու ընթացքում հանձնաժողովի նիստերը կհամակարգի հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը:
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...