ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օգոստոսի 27-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվելիք ծրագրերն ու բյուջետային հատկացումները:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ 2020թ-ին նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր, որի համար հատկացվելու է շուրջ 12,6 միլիարդ դրամ:
Նախարարի հավաստմամբ՝ կիրականացվի, մասնավորապես, մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցությունը, որը ենթադրում է համալսարանների հետ համատեղ՝ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող մասնագետների պատրաստման ծրագրերի իրագործում, մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Նախարարությունը ստարտափ էկոհամակարգի զարգացման եւ միջազգային շուկաներում հայկական ընկերությունների առաջխաղացման եւ ամրապնդման նպատակով կօժանդակի ընկերություններին մասնակցել միջազգային հայտնի աքսելերացիոն կազմակերպությունների ուսուցողական ծրագրերին:
Ըստ Հակոբ Արշակյանի՝ Սփյուռքի ներգրավվածությունն ապահովելու նպատակով նախատեսվում է տարբեր ձեւաչափերում շուկայական համագործակցության հարթակ ստեղծել հայկական ընկերությունների, կազմակերպությունների եւ անհատների հետ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի օգտագործել Սփյուռքի ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ ինտելեկտուալ կապերի ռեսուրսը:
Հակոբ Արշակյանը պատասխանել է պատգամավորների բարձրացրած բազմաթիվ հարցերի:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Զրուցակիցներ...
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունի...