ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը օգոստոսի 28-ին հանդիպել է բժշկական հաստատությունների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հղիության՝ հատկապես սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների անհանգստացնող բարձր ցուցանիշները:
Նարեկ Զեյնալյանը բարձրաձայնել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ Հայաստանի մասով ներկայացված զեկույցը: Փաստաթղթի կանխատեսումներով՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների այս տեմպի դեպքում մինչեւ 2060 թվականը մեր երկրում չի ծնվելու 93 հազար աղջիկ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ քաղաքային բնակչության եւ բարձրագույն կրթություն ունեցող անձանց շրջանում ավելի մեծ թիվ են կազմում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, քան գյուղական բնակչության: Մասնագետները խոսել են երեւույթի տարածվածությունից, նշել, որ կատարվել են մի շարք վերլուծություններ, ուսումնասիրվել պատճառները: Արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրը սոցիալական է եւ դժվար է լուծել միայն իրավական կարգավորմամբ, քանի որ հայկական ընտանիքում հատկապես երկու եւ ավել աղջիկ ունեցող զույգերը նախընտրում են պլանավորել հաջորդ երեխայի սեռը: Կարեւոր է համարվել նաեւ վերարտադրողական առողջության ինդեքսի բարձրացումը:
Ներկաներն անհրաժեշտ են համարվել բարձրացնել կնոջ դերը հասարակության մեջ, մեխանիզմներ մշակել եւ պետական բյուջեից միջոցներ ուղղել՝ փորձելով հանրային իրազեկման միջոցով կանխելու սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները:
Քննարկման ավարտին Նարեկ Զեյնալյանը հորդորել է ներկաներին հարցի լուծման վերաբերյալ հանձնաժողով ներկայացնել առաջարկներ՝ առաջիկայում մշակելու ընդհանուր քաղաքականություն եւ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնելու օրենսդրական դաշտում:
«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերի քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրված աշխատանքային քննարկման ձեւաչափում շարունակել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերի քննարկումները: ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը պատգամավո...
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, անդամներ Սրբուհի Գրիգորյանը եւ Արկադի Խաչատրյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Խարհրդարանականները դեսպանի հետ քննարկել ...
Քննարկվել են գյուղատնտեսության բնագավառի 2020թ. բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով գյուղատնտեսության ոլորտի ֆինանսական հատկացումներն ո...