Տպել
29.08.2019
Աշխատանքային քննարկում՝ Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
1 / 3

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի նախաձեռնությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Նախագծի ընդունման արդունքում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաեւ կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Ըստ Սերգեյ Ատոմյանի՝ քննարկման նպատակն է օրենսգրքում առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ լսել ոլորտի ներկայացուցիչների կարծիքը:

Գործող օրենքի համաձայն՝ գողություն է համարվում  ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը զգալի չափերով: Գողության բացահայտման համար պարտադիր պայման էր չափի ապահովվումը: Պատգամավորն առաջարկում է հանել «զգալի  չափ» տերմինը եւ նախագիծը շարադրել հետեւյալ կերպ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը:

Սերգեյ Ատոմյանի մեկ այլ առաջարկով կվերաշարադրվի գրպանահատության եղանակով կամ տրանսպորտային միջոցից գաղտնի հափշտակության դրույթները:

Քննարկման արդյունքում բոլոր առաջարկները ընդունելի են եղել ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից եւ նշվել է, որ պատգամավորի առաջարկած փոփոխությունները գործնականում կիրառելի են:

ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի կողմից եւս առաջարկները եղել են ընդունելի: