Տպել
01.09.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Մեղրիում
1 / 3

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը օգոստոսի 31-ին Մեղրիում արտագնա նիստ է հրավիրել` քննարկելու Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ տարածաշրջանային զարգացման արդի խնդիրները: 
  
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն անհանդուրժելի է համարել ժամանակին մեծ ոգեւորությամբ բացված, սակայն այսօր ազատ տնտեսական գոտու պարապուրդի մատնված լինելը: 
  
Արտագնա նիստին ներկա «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ տնօրեն Աշոտ Զարբաբյանը խոսել է աշխատանքների բնականոն իրականացմանը խոչընդոտող գործոնների մասին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Մեղրու ազատ տնտեսական գոտու գործունեության հիմնախնդիրներին: