«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Քննարկվել են ճանապարհային երթեւեկության, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագծեր եւ միջազգային համաձայնագրեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ին հրավիրված նիստում քննարկել է երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային հարցեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է նախօրեին հրավիրված հերթական նիստի աշխատանքը: Հանձնաժողովականները ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղի...
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 4-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նա...
Արարատ Միրզոյանը մասնակցել է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության բազմակողմ հուշագիր: Ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական հանրույթի միտքն ու փորձագիտական ներու...
Հանձնաժողովի նիստի օրակարգում սպորտին առնչվող եւ աշխատանքային խումբ ձեւավորելու հարցերն էին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղի...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...