Տպել
05.09.2019
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Մոլդովայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին:

Զրուցակիցները քննարկել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում հայ-մոլդովական կապերի խորացման անհրաժեշտությանը:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության ընթացքում նպաստելու երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը: 

Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանը:  


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...