Տպել
05.09.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամների հանդիպումը ՀՀ-ում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական  խմբի անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են մեր երկրում Մոլդովայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան    Ռուսլան Բոլբոչանի (նստավայրը Կիեւ) եւ ՀՀ-ում ՄՀ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանի հետ:

ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ եւ  նշել, որ թեեւ դիվանագիտական հարաբերությունները  երկու երկրների միջեւ սկիզբ են առել դեռեւս 1992 թվականից, սակայն հետագայում անհրաժեշտ զարգացում չեն ապրել: Ըստ պատագամավորի` այսօր Հայաստան-Մոլդովա համագործակցության համար բացվում են նոր հեռանկարներ:

Հանդիպմանն անրադարձ է կատարվել երկկողմ ապրանքաշրջանառության աճին, երկուստեք պատրաստակամություն հայտնվել աջակցելու տնտեսության զարգացմանն ու փոխշահավետ համագործակցությանը:

Դեսպան Ռուսլան Բոլբոչանը խորհրդարանականներին հրավիրել է ներկա գտնվելու ՀՀ-ում Մոլդովայի Հանրապետության հյուպատոսարանի բացման արարողությանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելու բարեկամական խմբերի ձեւաչափում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...