ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են մեր երկրում Մոլդովայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանի (նստավայրը Կիեւ) եւ ՀՀ-ում ՄՀ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանի հետ:
ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ եւ նշել, որ թեեւ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ սկիզբ են առել դեռեւս 1992 թվականից, սակայն հետագայում անհրաժեշտ զարգացում չեն ապրել: Ըստ պատագամավորի` այսօր Հայաստան-Մոլդովա համագործակցության համար բացվում են նոր հեռանկարներ:
Հանդիպմանն անրադարձ է կատարվել երկկողմ ապրանքաշրջանառության աճին, երկուստեք պատրաստակամություն հայտնվել աջակցելու տնտեսության զարգացմանն ու փոխշահավետ համագործակցությանը:
Դեսպան Ռուսլան Բոլբոչանը խորհրդարանականներին հրավիրել է ներկա գտնվելու ՀՀ-ում Մոլդովայի Հանրապետության հյուպատոսարանի բացման արարողությանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելու բարեկամական խմբերի ձեւաչափում:
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...