Տպել
05.09.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՄԿ եւ ԵՄ ներկայացուցիչների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 5-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում Եվրոպական միության (ԵՄ) եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու աշխատանքային իրավունքի ոլորտում առկա օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, դրանց հաղթահարման եւ համագործակցության հետագա զարգացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, քաղաքական բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան, Առեւտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանը եւ ԱՄԿ ծրագրի օգնական Մարիաննա Ավդալյանը, ինչպես նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄԿ եւ ԵՄ ներկայացուցիչների իրականացրած առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ ընդհանրապես եւ աշխատանքի իրավունքի ոլորտում՝ հատկապես, ինչպես նաեւ կարեւորել է նմանատիպ հանդիպումների միջոցով աշխատանքային իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզների ներդման անհրաժեշտության մասին բարձրաձայնելը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւոր են համարել աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը, լիազորություների ընդլայնումը՝ ամբողջական վերահսկողական գործառույթն ապահովելու համար, եւ այդ նպատակով հանձնաժողովի կողմից մոտ օրերս շրջանառության մեջ կդրվի օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթ:

Միաժամանակ, հանձնաժողովականները նշել են, որ իրենք ամենօրյա ռեժիմով անդրադառնում են աշխատանքային օրենսդրության բացերին եւ փորձում դրանք շտկել՝ կարեւորելով աշխատողների իրավունքները, իրազեկվածությունը:

ԱՄԿ եւ ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կազմակերպելու համատեղ աշխատանքային քննարկումներ, դասընթացներ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարելավման, աշխատողների իրավագիտակցության բարձրացման վերաբերյալ:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...