Տպել
05.09.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին;

Ողջունելով բելառուս գործընկերոջը ՀՀ Ազգային ժողովում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացումն ու շարունակականությունը:

«Մեր հարաբերությունները խոր արմատներ ունեն»,- ասել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ անհրաժեշտ է դրանք միասնական ջանքերով ամրապնդել եւ ընդլայնել գործակցությունը բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսության բնագավառում:

Բոլեսլավ Պիրշտուկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հայ ժողովրդի հյուրընկալ լինելը: Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ նա նույնպես կարեւորել է դրանց զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունը տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում Բելառուսում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, ինչին պատրաստվում են իր թիմակիցների հետ: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...