Տպել
05.09.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
1 / 3

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին  հարաբերությունների մշտական  հանձնաժողովում`  խորհրդարանականները,   ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի ու արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են  2020-22 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի բաղադրիչներն ու հաջորդ տարվա բյուջեի հատկացումները: Նախարարն անդրադարձել է  օրերս Հայաստանում տեղի ունեցած ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում մեր երկրի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովին, դրա շրջանակում  ՀՀ ԱԺ-ում կայացած դիվանագիտական  ընդլայնված հանդիպմանը: Խոսելով միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ` Զոհրաբ Մնացականյանը  մատնանշել  է արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները:  Դրանք են`  ինքնիշխանություն, համահայկականություն եւ փոխգործակցություն:  Նախարարը  խորհրդարանականների ուշադրությունը հրավիրել է նաեւ դիվանագիտական դպրոցի գործունեությանը, բյուջեով հատկացվելիք միջոցների ընդլայնմանը:  Կարեւորելով դպրոցի դերը   դիվանագետների հմտությունների կատարելագործման հարցում՝ Զոհրաբ Մնացականյանը փաստել է, որ կառույցը լավագույն  հարթակն է   ազգային պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար:

Համատեղ քննակմանը նախարարը   ներկայացրել  է նաեւ  ՀՀ դիվանագիտական կառույցների գործունեությունը,  նոր դեսպանությունների եւ ներկայացուցչությունների  հիմնման գործընթացը:   Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում Աֆրիկյան մայրցամաքում՝  մասնավորապես Եթովպիայում, դեսպանություն բացելու ուղղությամբ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...