National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
05.09.2019
ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստում
1 / 8

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը՝ համանախագահներ Վահե Էնֆիաջյանի եւ Բոլեսլավ Պիրշտուկի նախագահությամբ:

Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի հարգելի փոխնախագահ Բոլեսլավ Կազիմիրովիչ եւ պալատի անդամ Իգոր Սերգեեւիչ: Հարգելի դեսպաններ, գործընկերներ եւ նիստի մասնակիցներ:

Սրտանց ողջունում եմ Ձեզ հյուրընկալ հայկական հողում` Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունը հատուկ կարեւորություն է տալիս Բելառուսի Հանրապետության հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում բարեկամական ու գործընկերային հարաբերությունների հետեւողական, երկարաժամկետ զարգացմանը: Բելառուսի հետ տարբեր ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության երկար ժամանակահատվածում կուտակված փորձը մեզ համար կարեւոր է ու արժեքավոր: Հիմնական վեկտորներից մեկը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ ինտեգրացիոն համագործակցության կառուցումն է:

Երկու երկրների սերտ համագործակցության կարեւոր բաղադրիչը խորհրդարանական հարթությունն է: Այս համատեքստում մենք եւս մեկ անգամ արժեւորում ենք համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որն արդեն մեկ ու կես տասնամյակ ցույց է տվել իր նշանակությունը եւ հաստատել դրա արդիականությունը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափի արժանի բաղադրիչ:

Պարբերաբար հանդիպումները, միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը նպաստում են մեր պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացմանը, թույլ են տալիս արագ արձագանքել ժամանակակից իրողություններին եւ մարտահրավերներին:

Միջխորհրդարանական հանձնաժողովը բավարար աշխատանք է տարել միջազգային կառույցների շրջանակում խորհրդարանական համագործակցության, մշակութային, հումանիտար, էներգետիկ եւ միջտարածաշրջանային փոխգործակցության ոլորտներում:

Հանձնաժողովի այսօրվա նիստի թեման վերաբերում է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական գործընկերության զարգացման հարցում խորհրդարանական աջակցությանը, (մասնավորապես՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, բժշկության, հումանիտար համագործակցության ոլորտներում), խորհրդարանների միջեւ համագործակցությանը եվրասիական տնտեսական ինտեգրման խթանմանն ուղղված իրավական աջակցության հարցերում եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությանը միջազգային հարթակներում:

Այսօրվա մեր միջոցառման նպատակը ոչ միայն այս թեմայի քննարկումն է, այլեւ նոր հեռանկարային առաջարկների եւ նախաձեռնությունների մշակումը, խորհրդարանական հարթակում դրանց լուծման համար փոխգործակցության ուղիներ գտնելը:

Հարգելի գործընկերներ, վերջին տարիներին հայ-բելառուսական համագործակցությունը ձեռք բերեց նոր թափ, նոր բովանդակություն, ընդլայնվեց փոխգործակցությունը խորհրդարանական այնպիսի հարթակներում, ինչպիսիք են ՀԱՊԿ խորհրդարանական, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովները, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ու միջազգային այլ կազմակերպությունները:

Մենք՝ որպես խորհրդարանականներ, հաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու ջանքեր գործադրել խորացնելու համագործակցությունը անվտանգության, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում:

Համաշխարհային զարգացման հիմնախնդիրները, մշակույթների երկխոսությունը, տնտեսության եւ անվտանգության բնագավառում ընդհանուր մարտահրավերներն ու սպառնալիքները համատեղ հաղթահարելու ուղիները, քաղաքական եւ հումանիտար ոլորտներում կարիք ունեն կառուցողական քննարկումների՝ միջազգային ասպարեզում:

Կցանկանայի նշել նաեւ, որ հայ-բելառուսական հարաբերությունների զարգացումը վերջին շրջանում նոր թափ է ստացել, հատկապես՝ Արմեն Վաչիկի Ղեւոնդյանին Բելառուսում Հայաստանի դեսպան նշանակելուց հետո:

Մեր կողմից մենք ակտիվորեն համագործակցում ենք Իգոր Վասիլեւիչ Նազարուկի հետ եւ ուրախալի է տեսնել, որ շոշափելի առաջընթաց է նկատվում փոխգործակցության տարբեր ոլորտներում:

Համապատասխան աշխատանքներ են տարվել երկկողմ իրավական դաշտում համաձայնագրերի նախագծերը համակարգելու ուղղությամբ:

Ներկա փուլում երկկողմ հարաբերությունների զարգացումը որոշվում է իրավական դաշտով, որը բաղկացած է ավելի քան ութ տասնյակ միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրերից: Ձեռնարկվում են քայլեր առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման եւ խորացման ուղղությամբ:

Չնայած փոքր ծավալներին, մենք գոհունակությամբ նշում ենք երկկողմ առեւտրի դրական դինամիկան: 2018-ին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար, աճի տեմպը՝ 9,1%:

«Ar-Be հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է «Մուլտի Գրուպ» հայկական կոնցեռնի եւ «Բելգոսպիսչեպրոմ» կոնցեռնի կազմակերպությունների կողմից, գործում է 2010-ի սեպտեմբերից: Միջին հաշվով բելառուսական ապրանքների Հայաստան արտահանման մոտ 20 տոկոսը վաճառվում է առեւտրի տան միջոցով: Ar-Be առեւտրի տանը ներկայացված բելառուսական ապրանքների անվանակարգը կազմում են հազարավոր ապրանքներ:

Վերջին տարիներին աճել են բելառուսական տնտեսության մեջ հայաստանյան ներդրումները: 2012 թ.-ի հուլիսին Մինսկում գտնվող Հայկական Մուլտի Գրուպ խումբը եւ Բելառուստորգ  ՌՈՒՊՏՐՈՒՊ-ը բացեցին Armenian Standard JLLC բարձրորակ հայկական կոնյակների շշալցման համատեղ արտադրություն:

Հարգելի գործընկերներ, մեր երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկելու արդիական խնդիրներ եւ ուրվագծելու հետագա համատեղ գործողությունները: Վստահ եմ, որ արդյունավետ երկխոսության շրջանակում կմշակվեն առաջարկներ, որոնք ուղղված կլինեն փոխշահավետ համագործակցության առանցքային հիմնախնդիրների հետագա լուծմանը, իսկ հանձնաժողովի նիստը կնշանավորվի՝ կարեւորելով նոր հեռանկարներն ու համատեղ ջանքերի համապատասխան կետերը՝ հասկանալով փոխընդունելի լուծումներ գտնելու հնարավորությունները եւ փոխադարձ հետաքրքրությունը՝ մեր երկրների եղբայրական ժողովուրդների հարաբերությունների ոգով:

Եզրափակելով՝ մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք, հետաքրքիր քննարկումներ եւ հաճելի հանգիստ արեւոտ Հայաստանում»:

Նիստի մասնակիցներին ողջունել եւ ջերմ ընդունելության համար հայ խորհրդարանականներին շնորհակալություն է հայտնել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկը: Անդրադառնալով խորհրդարանական տարբեր հարթակներում երկկողմ համագործակցությանը՝ բանախսն իր երախտագիտությունն է հայտնել հայ խորհրդարանականներին հատկապես ՀԱՊԿ ԽՎ-ում մշտական աջակցության համար:

Նա նշել է, որ երկու պետությունների համագործակցության հիմքում ընկած են ամուր ավանդական բարեկամությունը եւ մեր ժողովուրդների միջեւ փոխհամաձայնությունը, որոնք ունեն խոր հիմքեր:

Բոլեսլավ Պիրշտուկը կարեւորել է երկու երկրների միջեւ զարգացող միջտարածաշրջանային համագործակցությունը: Նրա գնահատմամբ՝ առկա է երկկողմ փոխգործակցության ներուժ տուրիզմի, բժշկության, սպորտի եւ այլ ոլորտներում: Փոխխոսնակը համոզմունքն է հայտնել, որ երկու պետությունների դեսպանները, խորհրդարանականները կարող են նպաստել ընդլայնելու առկա հնարավորությունները՝ արձանագրելով նոր հաջողություններ:

Այնուհետեւ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսության, բժշկության, հումանիտար ոլորտներում գործընկերության զարգացման համար հանձնաժողովի մակարդակով խորհրդարանական աջակցության ներուժին, երկուստեք իրավական աջակցության, եվրասիական տնտեսական ինտեգրման խթանման, ԵՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, աշխատանքի եւ կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման հարցերին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ միջազգային հարթակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արմեն Փամբուխչյանը եւ Անի Սամսոնյանը:

Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հաջորդ՝ 13-րդ նիստի անցկացման ժամկետը եւ թեման: Որոշվել է հաջորդ նիստն անցկացնել 2020 թվականի գարնանը Մինսկում:


05.09.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին  հարաբերությունների մշտական  հանձնաժողովում`  խորհրդարանականները,   ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի ու արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են  2020-22 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի բաղադրիչներն ու հաջորդ ...

05.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ավարտել է հերթական նիստի աշխատանքը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Դրանց վերաբերյալ եղել են հեղինակների կողմից ընդունելի տեխնիկական բնույթի առ...

05.09.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին; Ողջունելով բելառուս գործընկերոջը ՀՀ Ազգային ժողովում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործ...

05.09.2019
Մշտական հանձնաժողովը մի շարք համաձայնագրերի դրական եզրակացություն է տվել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել յոթ համաձայնագրի, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: «1992 թվակ...

05.09.2019
Քննարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է  ֆինանսա...

05.09.2019
ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ
ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան   Ինգրիդա Լեւրենսիի (նստավայրը Թբիլիսի)  եւ մեր երկրում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի  հետ:   Խմբակցության ղե...

05.09.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՄԿ եւ ԵՄ ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 5-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում Եվրոպական միության (ԵՄ) եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու աշխատանքային իրավունքի ոլորտում առկա օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայի խ...

05.09.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամների հանդիպումը ՀՀ-ում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական  խմբի անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են մեր երկրում Մոլդովայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան    Ռուսլան Բոլբոչանի (նստավայրը Կիեւ) եւ ՀՀ-ում ՄՀ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանի հետ: ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբ...

05.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

05.09.2019
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Մոլդովայի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին: Զրուցակիցները քննարկել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում ...

05.09.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS