Տպել
06.09.2019
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը
1 / 5

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց:

Փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 015-Ա որոշման մեջ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ներկայացմամբ քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեության վերաբերյալ տեղեկանքը: