Տպել
10.09.2019
Եվրոպական միության փորձագետները խորհրդարանում հանդիպել են ԱԺ պատգամավորների եւ փորձագետների հետ
1 / 9

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը, ԱԺ պատգամավորներն ու փորձագետները սեպտեմբերի 10-ին հանդիպել են ՀՀ ոստիկանության բարեփոխումներին ուղղված «Թայեքս» գործիքի շրջանակներում Եվրոպական միության փորձագետներ Կեստուտիս Լանչինկասի, Վիսենտե Կորալի եւ Նորբերտ Ռիբոուի հետ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչ Աստղիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ԵՄ փորձագետներն արդեն մի շարք հանդիպումներ ունեցել են ՀՀ ոստիկանությունում, զրուցել  տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ, ծանոթացել ՀՀ կառավարության մշակած Ոստիկանության համակար•ում կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական փաթեթին:

Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ հյուրերը մեծ առաքելություն են իրականացնում մեր երկրում, թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանի նոր կերպարի ձեւավորման գործում, կարեւոր է համարել մտածելակերպի եւ հոգեբանության փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները:

«Ոստիկանի հիմնական գործառույթը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահը: Նա անդրադարձ է կատարել նաեւ ընտանեկան բռնության դեպքերին, կարեւորել Ազգային ժողովի կողմից 2017-ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկումը: Այս առնչությամբ ԵՄ փորձագետ Վիսենտե Կորալը տեղեկացրել է, որ իր ներկայացրած երկրի՝ Իսպանիայի դատական համակար•ում ստեղծվել է ընտանեկան բռնությունների խնդրով զբաղվող հատուկ վարչություն: Նա հավելել է, որ խնդիրն առկա է ԵՄ պետություններում եւ յուրաքանչյուր երկիր օրենսդրական յուրովի լուծումներ է գտել՝ ա՞րդյոք ներքին գործերի նախարարությունը, թե՞ ոստիկանությունը պետք է զբաղվի ընտանեկան բռնության դեպքերով:

Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նմանօրինակ խնդիրներով զբաղվող արհեստավարժ ոստիկանի դերն ու նշանակությունն ընտանեկան բռնությունը կանխար•ելելու եւ ընտանիքի անդամներին հաշտեցնելու գործում:

Կեստուլիս Լանչիսկին ոստիկանության համակարգում բարեփոխումների համար առանձնացրել է երեք խնդիր.  արմատական կառուցվածքային փոփոխություններ, միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրության մշակում եւ հին օրենսդրական ընթացակարգերից ձերբազատում, միջին օղակի, որոնք հրամաններ են արձակում, ոստիկանության հոգեբանության փոփոխություն: Կարեւորվել է նաեւ դեպքերին արագ արձագանքելու մեխանիզմի ներդրումը:

Նույն օրը ԵՄ փորձագետները հանդիպել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների հետ: Արամ Տեր-Սահակյանը տեղեկացնելով, որ շուրջ երեք տասնամյակ աշխատել է ոստիկանության համակարգում, կարեւոր է համարել խորհրդային ոստիկանի հոգեբանությունից ձերբազատվելը: Ըստ նրա՝ թավշյա հեղափոխությունից հետո փոխվել են ոստիկան-քաղաքացի հարաբերությունները եւ հանրությունն արդեն օրենքի պաշտպաններին չի ընկալում, որպես պատժողի: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոստիկանների լիազորություններին ու բազմաթիվ այլ հարցերի:

Փորձագետները նաեւ նշել են, որ բարեփոխումների արդյունքում Եվրոպական միությունը ֆինանսապես կաջակցի եւ կվերազինվի ողջ համակարգը:
 


10.09.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ ...