ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ընտրական բարեփոխումներին ուղղված գործընթացը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնած բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքները, որի մասն են կազմում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, իրականացվելու են մասնակցային եւ թափանցիկության սկզբունքների համապատասխան: Սա նշանակում է, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար արդյունավետ մասնակցության իրական հնարավորություններ են ապահովելու թե՛ օրենսդրական փոփոխությունների նախագծի ստեղծման փուլում եւ թե՛ այդ նախագծի քննարկման ժամանակ:
Այդ հնարավորությունները չեն սահմանափակվելու շահառուների հետ քննարկումներ կազմակերպելով, այլ նաեւ նախատեսում են հեռակա կարգով առաջարկությունների ներկայացում բոլոր հետաքրքրվածների համար: Այդ առաջարկությունները ներկայացնելու համար կարող եք օգտագործել
սույն հղումը
եւ կամ electoralreform@parliament.am հասցեով ուղարկելով առաջարկները:
Բացի այդ՝ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքների մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաեւ մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն նվազագույն փորձառություն ոլորտի հետ կապված: Ուստի համապետական ընտրությունների դիտորդական առաքելության իրականացրած եւ համապատասխան զեկույց հրապարակած բոլոր հասարակական կազմակերպությունները կարող են իրենց հայտը ներկայացնել սույն հղումով:
Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախա...
Արարատ Միրզոյանն ընդունել է Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնու...
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Լատվիա
ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանների առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին...