Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-16:45, ք. Երեւան, Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա հանրային լսում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացվող «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով:
Հարգելի ԶԼՄ ներկայացուցչներ,
Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը ՀՀ ԱԺ հովանու ներքո եւ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ հրավիրում է Ձեզ լուսաբանելու ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացվող հանրային քննարկմանը:
Հանրային քննարկումը նվիրված կլինի «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմային եւ նպատակ ունի ստեղծել շահառուների կարծիքների հավաքագրման լրացուցիչ հարթակ, ինչպես նաեւ առաջատար մասնագետների ներգրավման միջոցով տրամադրել տեղեկատվություն միջազգային լավագույն փորձի մասին:
Քննարկման աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ: Քննարկման օրակարգը կցվում է սույն հրավերին:
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել՝ գրելով էլ. նամակ anna@fes.am էլ. հասցեին մինչ սեպտեմբերի 17-ը՝ ժամը 17:30-ը:
Համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ (http://www.fes-caucasus.org/):
Հարցերի պարագայում դիմել Լիանա Բադալյանին բջջ. +374 91007795
Հարգանքներով՝ Կազմակերպիչներ
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնութ...
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը խորհրդարանում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Նազելի Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանո...
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատավարության օրենսգրքում լրացումներ կատարե...
Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը ՀՀ Սահմանադրական դատարանի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Սիրելի հայրենակիցներ, հետեւելով ՀՀ Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետեւյալ մտահոգությունները. 1. ՍԴՈ-1476 որոշման մասով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ ի...