Տպել
18.09.2019
Աշխատանքային քննարկում` Սեւանի էկոհամակարգի վերաբերյալ
1 / 4

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սեւանի էկոհամակարգի խնդիրներին:

Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ  էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սեւանա լճի հիմնախնդիրները: Այսօր  ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների,  Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի  ու  այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:   Խնդիրների շարքում էին  ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության,  ափամերձ  տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը: Ինչպես փաստել է   հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում: Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020  թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սեւանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր:

Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը  նշել է, որ Սեւանա լճի  էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է: Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնանախարն ընդգծել է,  որ ծրագիրը կտեւի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաեւ  անտառածածկ տարածքները: Հաջորդ  փուլով կիրականացվի ձկնարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլեր: Նախատեսվում է 150 տոննա  սիգի  եւ 100 տոննա խեցգետնի որս:  Խստիվ արգելվելու է նշված կենդանատեսակների փոքր չափերի որսը:  Այդ ամենը վերահսկելի դարձնելու համար  ուռկանների մեկ  վանդակի տրամաչափը պետք է 50 միլիմետրից պակաս չլինի:
 


18.09.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի  է ունեցել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ...

18.09.2019
Քննարկվել են կուսակցությունների պետական ֆինանսավորմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ եւ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ Անի Պլազա հյուրանոցում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել հանրային լսում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական...

18.09.2019
Մեկնարկել է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովին աջակցելու նպատակով միջազգային հանրությունը մեկտեղում է ջանքերը՝ բարձրացնելու այս կառույցի ընդհանուր արդյունավետությունը որպես քաղաքականություն մշակող հաստատություն, ամրապնդելու անհրաժեշտ կարողությունները սեփական մանդատի կենսագործման ու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) իրականա...

18.09.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են բանակին եւ պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ անցկացրել է փակ քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ: Քննարկվել են բանակում եւ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարց...

18.09.2019
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...