ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում` շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի գնահատման միջազգային փորձագետ Էլինոր Բաջրախտարիի եւ ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արմինե Պողոսյանի հետ:
Հանձնաժողովի եւ վերոնշյալ ծրագրի համագործակցության շրջանակում ներկայում փորձագիտական աջակցություն է տրամադրվում «Էկոլոգիական քաղաքականության մասին» եւ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծերի մշակման աշխատանքները, ժամանակացույցը, նախաձեռնությունների կարգավորման հիմնական ուղղությունները եւ դերը` շրջակա միջավայրի օրենսդրության համատեքստում:
Մերի Գալստյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում շրջակա միջավայրի պահպանման եւ բնական ռեսուրսների կառավարման օրենսդրական աշխատանքների հիմնական ուղղություններն ու առաջանահերթությունները՝ ընդգծելով այդ գործընթացներում միջազգային լավագույն փորձի եւ արդիական մոտեցումների ներդրման ու տեղայնացման կարեւորությունը:
Այս համատեքստում պատգամավորը կարեւորել է միջազգային գործընկերների հետ շարունակական եւ արդյունավետ համագործակցությունը:
Քննարկվել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ օ...
Մշտական հանձնաժողովում քննարկվել են անտառների պահպանմանն ու վերականգնմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության եւ անտառտնտեսությանն առնչվող հարցեր: 2005 թվականին ընդուն...
Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում
Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է. «Հարգարժան...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...